Շատ համող կեքսեր պատրաստված թթվասերով

Փոքրիկ կեքսեր՝ պատրաստված թթվասերով. դրանք շատ հաճելի են, գեղեցիկ և ակտուալ, հատկապես՝ մանկական տոների ժամանակ: Թթվասերով պատրաստված կեքս

Բաղադրիչներ

  • Ձու – 4 հատ
  • Շաքարավազ – 1 բաժակ
  • Կարագ – 100 գ
  • Թթվասեր – 5 ճ/գ
  • Ալյուր – 2 բաժակ
  • Վանիլին – 1 տուփ
  • Փխրեցուցիչ – 2 թ/գ

Պատրաստման եղանակը Լավ հարել շաքարավազը, վանիլինը և ձվերը: Ավելացնել փափուկ կարագը, լավ խառնել:
Շարունակելով հարելը՝ ավելացնել թթվասերը: Ալյուրը մաղել և ավելացնել փխրեցուցիչը: Դրանից հետո ալյուրը փոքր չափաբաժիններով ավելացնել ձվային զանգվածին և խառնել: Խմորը պետք է լինի պինդ թթվասերի նման: Խմորը լցնել կեքսերի համար նախատեսված կաղապարների մեջ 2/3-ի չափով: Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան և թխել մոտ 20-25 րոպե:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика