Շատ պարզ և շատ համեղ մեքսիկական Բուրիտո որը կարելի է հեշտությամբ պատրաստել տանը

Շատ պարզ և շատ համեղ մեքսիկական այս ֆասթ-ֆուդը սիրել են շատ տան տիրուհիներ ամբողջ աշխարհում՝ իր յուրահատկության համար. տափակ բլիթի մեջ կարելի է փաթաթել ցանկացած միջուկ: Բաղադրիչները (6 բաժնեմաս). 1. Տափակ բլիթներ – 6 հատ, 2. Հավի փափկամիս – 600գ, 3. Բրինձ – 200գ, 4. Լոլիկ – 4 հատ, 5. Սոխ – 2 հատ, 6. Քաղցր պղպեղ – 3 հատ 7. Պինդ պանիր – 150գ, 8.Համեմ, մաղադանոս – 1 փունջ, 9. Տոմատի մածուկ – 100գ:

Պատրաստման եղանակը. 1. Մանր կտրատել հավը, լոլիկը, սոխը և քաղցր պղպեղը: 2. Տապակել հավը 10 րոպե: 3. Տապակի մեջ ավելացնել բանջարեղենը, տոմատի մածուկը, աղ և պղպեղ, շոգեխաշել ցածր կրակի վրա 5 րոպե: 4. Եփել բրինձը, ավելացնել արդեն պատրաստի խառնուրդին: 5. Քերել պանիրը, մանր կտրատել կանաչին և ավելացնել հավի վրա: 6. Միջուկը դնել բլիթի մի կողմի վրա և զգուշությամբ փաթաթել: 7. 2 կողմից տապակել փաթաթած բլիթները: 8. Մատուցել սոուսով և թթվասերով:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика