Տեր իմ
ես քո խոնարհ ծառան
և մեղավորս
այսօր ուզում եմ
շնորհակալությունս ասել քեզ
այն ամենի համար
ինչին արժանացրել ես ինձ,
ընտանիքիս, մտերիմներիս,
հարազատներիս ու ընկերներիս,
շնորհակալ եմ բոլոր բարիքների համար
որ առատաձեռնորեն շնորհում ես
շնորհակալ եմ սիրո ու ջերմության,
կյանքի, լույսի, օդի,
հույսի և զգացմունքների համար
շնորհակալ եմ որ կամ
և որ կաս Դու իմ կողքին
Ամեն