Ով գթած Հայր բարեխնամ արարիչ բոլոր արարածների ընդունիր մեր պաղատանքը երեկոյան այս ժամին
Դու առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին
Ողորմիր Տեր,ամբողջ աշխարհին և մանավանդ Քո սուրբ եկեղեցուն,հիվանդներին, վշտահարներին
ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ
հոգիներին որովհետեւ Դու, ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները
մեր խնդրածից և իմացածից էլ ավելի:Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ են վայելում փառքը
իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից Ամեն