Ով է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակը Քրիստինե Մելքոնյանն է։ Նա 2000թթ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոնում’ որպես հեռուստառադիոփորձագետ: «Նոյան տապան» հեռուստաընկերությունում աշխատել է որպես լուրերի հաղորդավար: Թղթակցել է «Ար» հեռուստաընկերությանը:

2000թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: 2009-10թթ դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: 2001թ-ից աշխատում էր «Առաջին» լրատվական ծրագրում’ որպես մեկնաբան: Սակայն գրեթե 20 տարվա համագործակցությունից հետո ամիսներ առաջ լքեց Հանրային հեռուստաընկերությունը։ Նշենք նաև, որ երբ Գևորգ Կոստանյանը 2013թ․ նշանակվեց Գլխավոր դատախազ, Մելքոնյանը նրա մամուլի խոսնակն էր մինչև Կոստանյանի պաշտոնից հեռանալը։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика