Ով ինչ աստղի տակ է ծնվել Կարիերան ըստ հորոսկոպի յուրաքնչյուր նշանի համար

Խոյ Խոյերը, կախված իրենց ղեկավարման ձիրքից,հաջողակ կլինեն յուրաքանչյուր բնագավառում: Նրանք սիրում են հրահանգներ տալ և հաջողությամբ կատարում են իրենց պարտականությունները:Խոյ նշանի տակ ծնվածները բազմաթիվ գաղափարներ ունեն,որոնք կցանկանային իրագործված տեսնել դեռ երեկ: Կրելով կրակի նշանը` նրանք իրենց ողջ էներգիան ուղղում են դեպի նպատակի իրագործում: Խոյերի համար էական չէ մարդկանց հանդեպ ունեցած իշխանությունը, դա նրանց համար գործիք է` հասնելու իրենց ուզածին` առանց սահմանափակման:

Ցուլ Ցուլերը հաջողության են հասնում այն բնագավառներում, ուր պետք է հաստատակամություն և կայունություն:Նրանք կարողանում են աբստրակտ մտքերը վերածել իրական ու ռեալ գաղափարի: Սա խոսում է այն մասին,որ ցուլերը լավ գիտեն, թե ինչ է կատարվում «կուլիսներից այն կողմ»,հատկապես, երբ նրանց աշխատանքն արվեստի կամ բնության հետ է կապված:Ուրիշ ոչ մի նշանի տակ ծնված մարդիկ չեն կարող այնպիսի անխոնջ աշխատակից լինել ինչպիսին ցուլերն են:

Երկվորյակներ Երկվորյակները ինչ ճանապարոհով էլ որ գնան հաջողություն կունենան կարիերայում: Նրանք կարող են լավ խորհրդատու լինել որովհետև «երկվորյակներից մեկը» միշտ պատրաստ է ձեզ լսել:Խոսքի հանդեպ սերը նրանց կօգնի դառնալ տաղանդավոր բանաստեղծ: Երկվորյակները նաև լավ դերասան, քաղաքական գործիչ ու գիտնական կարող են լինել: Նրանց կարգախոսը շատ պարզ է ձանձրույթը մահ է:

Խեցգետին Խեցգետնի նշանի տակ ծնվածներն իրենց լավ են զգում դրսի գործերում: Իրենց զգացմունքայնության շնորհիվ խեցգետինները կարող են լավ բժիշկներ դառնալ:Այս նույն պատճառով խեցգետինները նաև լավ խորհրդատուներ ու հոգեբաններ են: Խեցգետնի նշանի տակ ծնվածները սիրում են դասավանդել:Նրանք կարող են մանկապարտեզ ղեկավարել և օգնել կառավարել տնային գործերը։

Առյուծ Առյուծները ձգտում են հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերի դերասան, հռետոր, խորհրդարանի խոսնակ, տնօրեն: Ենթակայի դերը նրանց համար չէ: Առյուծները նաև լավ ուսուցիչներ են որովհետև դասարանը նրանց համար բեմ է իսկ աշակերտները հանդիսատես: Այս նշանի տակ ծնվածները շատ են սիրում կենդանիներին: Նրանց դուր է գալիս վարժեցնել ու դաստիարակել չորքոտանիներին:

Կույս Թե աշխատանքում և թե կարիերայի մեջ կույսերը ձգտում են կատարելության: Նրանք կարողանում են ամեն ինչ անել հանուն հասարակության բարօրրության:Կույս նշանի տակ ծնվածները հաջողություններ են ունենում սոցիալական ոլորտներում հիվանդանոցներում մանկատներում և այլն: Կույսերի համար կյանքի գլխավոր դասն է սովորել ծառայել խնայելով սեփական անձը:Կատարելության իրենց ձգտումը կույսերին մղում է անընդհատ զարգանալ և առաջընթաց ապրել:

Կշեռք Արդարության բարձր զգացողության շնորհիվ կշեռքները կարող են լավ փաստաբան կամ դատավոր դառնալ: Այնուամենայնիվ կշեռքները հաջողության կհասնեն բոլոր այն գործերում ուր պահանջվում է հավասարակշռություն և օպերատիվություն Կշեռքները լավ խմբագիրներ են երաժիշտներ հաշվապահներ, նկարիչներ ու նաև գերազանց ծնողներ:Չնայած կշեռքների կշռելու`ամեն ինչ այս ու այն կողմ տանել-բերելու հատկությանը աշխատանքը նրանց համար ամենակարևորը չէ: Այն հնարավորություն է ճիշտ որոշումներ կայացնելու համար:

Կարիճ Կարիճները կարող են հիանալի դերասաններ,հետախույզներ և խուզարկուներ դառնալ,նրանցից նաև փայլուն ուսուցիչներ դուրս կգան:Ուղղակի հայտնի չէ թե ուր կհասցնի կարիճներին իրենց սկզբունքայնությունը:

Աղեղնավոր «Սահմանափակում» բառը աղեղնավորները կարծես չգիտեն:Նրանք հաջողության կհասնեն այն ոլորտներում որտեղ իրենց հայեցողությամբ ամեն ինչ կտնօրինեն:Աղեղնավորները կարող են լավ ղեկավարել ավիաընկերություն լինել գործադիր տնօրեն ղեկավարել փոքր բիզնես դառնալ գործարար դերասան գրող և առևտրական: Նրանց համար ոչ այնքան աշխատանքն է կարևոր որքան այդ գործի մեջ ազատության զգացումը Աղեղնավորների համար ամեն ինչ ազատության շուրջ է պտտվում:

Այծեղջյուր Այծեղջյուրները բարձունքի են հասնում ցանկացած խիստ կանոնակարգով աշխատանքում օրինակ ինժեներական, բժշկական, խմբագրական ոլորտներում, քաղաքականության, արդյունաբերության նաև շինարարության և ճարտարապետության մեջ: Կարիերայի նրանց ձգտումն ավանադապաշտական է այծեղջյուրները նախընտրում են հաջողության հասնելու ավանդական հին մեթոդները։Հենց դրա շնորհիվ որոշ այծեղջյուրներ անփոխարինելի աշխատակիցներ են ովքեր դանդաղ բայց հաստատակամ հաջողության են հասնում: Ոմանց այս պահպանողականությունը միայն խանգարում է:

Ջրհոս Ջրհոսները շատ հեշտ կարողանում են կարիերիա ստեղծել ավանգարդիստական ոլորտներում կինոյում արվեստի այլ բնագավառներում նորագույն տեխնիկայի ասպարեզում և հոգեբանության մեջ: Շատ ջրհոսներ էքստրասենսորիկ հատկություններով են օժտված կարող են պայծառատես կամ բախտագուշակ դառնալ նրանցից շատերի մոտ լավ զարգացած է ինտուիցիան: Աշխատանքում նրանց համար ամենակարևորն անկախություն ունենալն է:

Ձկներ Ձկները հոյակապ կարիերա են ստեղծում կուլիսներից այն կողմ: Իրենց հարուտ երևակայության և միստիկ հակումների շնորհիվ, նրանք մեծ հաջողություններ կարող են արձանագրել նկարչության,գրականության, թատրոնի ասպարեզում:Բացի դա ձկները կարող են լավ վարդապետներ ու գյուտարարներ դառնալ։Ձուկ նշանի տակ ծնված փառահեղ օրինակ է Էդգար Քեյսը «քնած մարգարեն» ով բարձունքներ է նվաճել մետաֆիզիկայի ասպարեզում: Ալբերտ Էշտեյնի ձուկ համաստեղության տակ ծնված լինելը ցույց է տալիս, թե ձկները որքան հանճարեղ են գիտության ոլորտում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика