Թեյն ամենատարածված ու օգտակար ըմպելիքներից է, սակայն քչերին է հայտնի, որ կան թեյի տեսակներ, որոնք շատ ավելի օգտակար են, քան մյուսները: Մասնագետները նշել են դրանցից մի քանիսը: Ամենաօգտակար թեյի տեսակների շարքին է դասվել անանուխի թեյը, որը հայտնի է իր հանգստացնող հատկություններով և օգնում է բարելավել քնի որակը, մեղմել ցավն ու ազատվել տեսողական որոշ խնդիրներից:
Շատ օգտակար է նաև ազնվամորու թեյը, որն օգնում է մեղմել սպազմները, սուր շնչառական վարակիչ հիվանդությունների ախտանշաններն ու նախադաշտանային համախտանիշի ախտանշանները, ինչպես նաև արագացնում է հետծննդաբերական վերականգնման գործընթացը:
Մատե թեյն, իր հերթին, բարելավում է արյան շրջանատությունն ու ամրապնդում է անոթները և առհասարակ շատ օգտակար է զգայուն մաշկ ունեցողների համար, մինչդեռ կարկադեն հիանալի ջերմիջոցնող միջոց է, որն օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից ու ազատվել ավելորդ քաշից:
Նյութի աղբյուր