Յուրաքանչյուր տարի առանձնահատուկ է, բայց մեր՝ արևելյան օրացույցով տարին հատկապես կարևոր է։Ընդունված կարծիք կա, որ այն ստեղծել է Բուդդան, այդ պատճառով ըստ չինական օրացույցի քո ծննդյան օրը կարող է շատ բան պատմել քո բնավորության և թաքնված տաղանդների մասին։Հավատալ արևելյան օրացույցին,թե ոչ,դու ես որոշում։Բայց,որպեսզի գալիք տարին քեզ հաջողություն և շատ շատ լավ նորություններ բերի, պետք է իմանաս՝ ինչպես դիմավորել 2020-ը։
2020-ը Սպիտակ Առնետի տարի է։ Այն պետք չէ կապել վատ նշանների հետ, իրականում այն երջանկության տարի է լինելու։Առնետն է սկիզբ հանդիսանում։2-3 թվերը ինչպես նաև դրանցով կազմված այլ թվեր հաջողակ կլինեն, իսկ 5 և 9 թվերը ընդհակառակն։Արևելքում առնետը հարստության, մարքրության, բարության նշան է։Ինչպե՞ս ճիշտ դիմավորել գալիք 2020 տարին:
Սպիտակ առնետի տարին անհրաժեշտ է դիմավորել կապույտ, կանաչ և ոսկեգույն գույների մեջ։ Հենց այս երեք գույները և դրանց երանգները ողջ տարվա ընթացքում հաջողություն կբերեն։Ինչ պետք չէ անել սպիտակ առնետի տարին դիմավորելիս: Երբեք սեղանի շուրջ կռիվ մի արեք, մի մտածիր դիմավորել Ամանորը միայնակ, ժլատություն մի արա և առատ սեղան պատրաստիր: