Որտեղ կնստեք դա կբացահայտի թե ինչպիսի մարդ եք սիրո մեջ

Պատկերացրեք, որ բար եք մտնում: Բոլոր տեղերն ազատ են, պետք է մեկը զբաղեցնեք: Որտե՞ղ կնստեք:

Աթոռ № 1 Եթե ընտրեցիք ձախ աթոռը, ըստ ամենայնի, ռոմանտիկ եք: Լիովին վստահում եք ձեր զուգընկերոջը, բայց միաժամանակ շատ պահանջկոտ եք: Եթե նրանից չեք ստանում ինչ ուզում եք, մեծապես հիասթափվում եք: Հիշեք, որ ոչ բոլորն են կարողանում մտքեր կարդալ. եթե ինչ-որ բան եք ուզում, ասեք այդ մասին: Ռոմանտիկ հանդիպումների համար ընտրեք երեկույթ կամ ընթրիք ռեստորանում:

Աթոռ № 2 Երբ ինչ-որ մեկին սիրում եք, ամբողջովին տրվում եք նրան: Հիշում եք բոլոր ամսաթվերն ու մանրամասները: Եթե ձեր մտերիմները դրանց մասին մոռանում են, շատ եք տխրում: Ամեն ինչի մեղավորը ձեր զգացմունքայնությունն է: Եթե որևէ մեկին օգնություն է պետք, դուք լավագույն մարդն եք, ում կարելի է դիմել: Այդ պատճառով ձեզ բոլորը գնահատում են: Ռոմանտիկ հանդիպումն ավելի լավ է՝ բնության գրկում անցկացնել:

Աթոռ № 3 Շատ կրքոտ եք, ձեզ հետ ձեր նման անձինք են հարաբերություններ կառուցում: Չեք ստում և չեք սիրում խաբողներին: Ձեր ներսում եռացող կրքի պատճառով պատրաստ կլինեք առաջին հանդիպման գնալ աշխարհի ծայրը: Խորհուրդ ենք տալիս մի քիչ սպասել և պարզապես կինո գնալ: Որոշ ժամանակ անց կարելի նաև ճամփորդության գնալ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика