Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում մոտ 285 միլիոն մարդ բախվում է աչքերի հետ կապված խնդիրների: Վերջերս բժիշկները պնդում են, որ մուգ կանաչ և նարնջագույն բանջարեղենը կօգնի վերականգնել տեսողությունը:
Ըստ գիտնականների, եթե դուք պարբերաբար ուտում եք հում կարմիր բիբար, ինչը պարունակում է վիտամին C, ապա կարող եք նվազեցնել կատարակտի առաջացման ռիսկը: Այս հիվանդությունից խուսափելու համար հարկ է ուշադրություն դարձնել մուգ կանաչ գույնի տերևային բանջարեղենի վրա, օրինակ՝ սպանախ և կաղամբ:
Նարնջագույն մրգերն ու բանջարեղենը օգտակար են դրանցում առկա բետա-կարոտինի շնորհիվ, ինչը հնարավորություն է տալիս մարդու աչքերին հարմարվել մթությանը: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հարստացնել ձեր սննդակարգը ծիրանով, գազարով, մանգոյով և քաղցր կարտոֆիլով: Վիտամին E-ն, որը պարունակվում է ավոկադոյում, սպանախում, ծնեբեկում, բրոկկոլիում, նուշում, արևածաղկի սերմերում, կարող է դանդաղեցնել տարիքի հետ կապված մակուլային դեգեներացիայի զարգացումը: Այս հիվանդությունը 55 տարեկանից բարձր մարդկանց մոտ կուրության ամենատարածված պատճառներից մեկն է:
Հավի և ոչ ճարպային մսի առավելությունները պայմանավորված են դրանց մեջ ցինկի առկայությամբ, վիտամին A մատկարարելով լյարդից աչքի ցանցաթաղանթ, որի շնորհիվ արտադրվում է պաշտպանիչ պիգմենտային մելանինը: Ճարպաթթուները, որոնք ծառայում են որպես առողջության համար օժանդակ միջոց, հայտնաբերված են իշխանի, սաղմոնի և թունայի մեջ: Ավելին, ինչպես բժիշկներն են խորհուրդ տալիս, լոբի, ձու և բրյուսելյան կաղամբ ուտելը ավելորդ չի լինի: