Բրոկոլին ամենաօգտակար ու համեղ բանջարեղեններից մեկն է, սակայն շատերն անտեսում են այս մթերքը՝ հաշվի չառնելով դրա օգտակարությունը: Պարզվում է՝ բրոկոլին ունի մի շարք առավելություններ, որոնց շնորհիվ պետք է ներառվի ամենօրյա սննդակարգում: Այս մթերքը պարունակում է շատ քիչ քանակությամբ կալորիա և մեծ քանակությամբ սննդարար նյութեր, ուստի չի վնասում կազմվածքին և միաժամանակ հագեցնում է օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով: Բրոկոլին բարելավում է օրգանիզմի ընդհանուր վիճակն ու օգնում է պայքարել որոշ խնդիրների դեմ:
Պաշտպանում է քաղցկեղից: Գիտականորեն ապացուցված է, որ բրոկոլին նվազեցնում է թոքերի ու հաստ աղիքի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Բանն այն է, որ այս մթերքը պարունակում է սուլֆորաֆան՝ նյութ, որը ճնշում է քաղցկեղի բջիջների ձևավորման գործում լուրջ դեր կատարող HDAC ագրեսիվ ֆերմենտը՝ դրանով իսկ պաշտպանելով այս վտանգավոր հիվանդությունից:
Ամրապնդում է ոսկորները: Բրոկոլին հարուստ է կալցիումով, որն օրգանիզմի համար ամենակարևոր հանքանյութերից մեկն է: Ընդամենը մի բաժին բրոկոլին ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ կալցիումի օրական չափաբաժինը, ինչն օգնում է ամրապնդել ոսկորներն ու նվազեցնել կոտրվածքների հավանականությունը:
Բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը: Բրոկոլին պարունակում է բնական մանրաթելեր, որոնք պահպանում են աղեստամոքսային տրակտի առողջությունը: Սա է պատճառը, որ այն շատ օգտակար է փորկապության դեպքում:
Նյութի աղբյուր