Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել,որ հղիության ընթացքում մակրոլիդների խմբին պատկանող տարածված հակաբիոտիկների ընդունումը բարձրացնում է երեխաների մոտ բնածին արատների զարգացման հավանականությունը:Այս դեղամիջոցները կիրառվում են կրծքավանդակի և միզազատական համակարգի վարակների բուժման համար սակայն դրանց գործածությունը հղիության ընթացքում զգալիորեն բարձրացնում է երեխայի մոտ սրտամկանի,սեռական օրգանների ու գլխուղեղի զարգացման խանգարումների վտանգը:
Ընդ որում՝ մեծ թվով հակաբիոտիկներ այդ թվում նաև պենիցիլինը,համարվում են հղիների համար բացարձակապես անվնաս դեղորայք: Նման խանգարումների զարգացման վտանգը մեծանում է մակրոլիդների այն տեսակների ընդունման դեպքում ինչպիսին են էրիտրոմիցինը, կլարիտրոմիցինն ու ազիտրոմիցինը:Կանանց շուրջ 31%-ը հղիության ընթացքում հակաբիոտիներ է ընդունում 21%-ին նշանակվում է պենիցիլին,իսկ մակրոլիդները պենիցիլինի ամենատարածված փոխարինողներն են, որոնք կիրառվում են պենիցիլինի նկատմամբ ալերգիայի առկայության դեպքում:
Ինչպես գրում է medikforum.ru կայքը հղում անելով British Medical Journal պարբերականին, հղիության առաջին եռամսյակում մակրոլիդների ընդունման դեպքում ի տարբերություն պենիցիլինի ընդունման,երեխաների մոտ բնածին արատների զարգացման հավանականությունը բարձրանում է 55%-ով: Որոշ մակրոլիդների հետ տրվող ցուցումների թերթիկում անգամ նշված է որ դրանք խորհուրդ չի տրվում ընդունել հղիության ընթացքում,մինչդեռ էրիթրոմիցինի դեպքում նման նախազգուշացում չկա և կանայք շարունակում են այն կիրառել:
Հետազոտության ընթացքում գիտնականները դիտարկել են 1990-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում ծնված ավելի քան մեկ միլիոն երեխայի տվյալները որոնց առողջական վիճակին նրանք հետևել են մինչև 6 տարեկանը լրանալը:Այդ երեխաների մայրերը (150 000 կին) հղիության ընթացքում ընդունել են կամ պենիցիլին կամ մակրոլիդներ: Մակրոլիդներ ընդունած 8 632 կնոջ երեխաներից 186-ի մոտ հայտնաբերվել են ակնհայտ բնածին արատներ,մինչդեռ պենիցիլին ընդունած 95 973 կնոջ երեխաների շրջանում նման խնդիրներ են նկատվել միայն 1 666-ի մոտ: