Հորոսկոպի ամենափակ և չշփվող նշանը համարվում է Այծեղջյուրը: Եվ ահա թե ինչու Այս համաստեղության տակ ծնված մարդկանց մտքում եղածը դժվար թե կարողանա որևէ մեկը պատկերացնել:
Նրանք հազվադեպ են ինչ-որ մեկին վստահում իրենց զգացմունքներն ու ապրումները, հազվադեպ են կիսվում և խոսում իրենց անձնականի մասին և հաճախ մարդկանց ներկայությամբ իրենց պահում են շատ սառը և անտարբեր:Եթե ձեզ հաջողվել է խոսեցնել այծեղջյուրին, և նա կիսվել է ձեզ հետ իր ապրումների մասին, ապա հավատացեք դուք նրա համար շատ կարևոր մարդ եք: