Հոգեբանության մեջ իր ուրույն տեղն ունեն երկակի նկարներ պարունակող թեստերը։ Շնորհիվ այս մեթոդների, հոգեբաններին ավելի հեշտ է դառնում պարզել իրենց դիմած անձանց բնավորության մասին։ Ըստ որոշման մասնագետները նրանց հուշում են, թե որ ուղղությամբ պետք է շարունակեն իրենց քայլերը։ Այս թեստը կօգնի ձեզ իմանալ, թե ինչպիսին է ձեր ներքին վիճակը այս պահին։
Ուշադիր նայեք նկարին և ասեք, թե ինչ տեսաք այնտեղ առաջին հերթին։
Կարապ Այս պահին դուք շփոթված եք և չգիտեք, թե որ ուղղությամբ շարունակեք ձեր կյանքը։ Պետք չէ դրանից վախենալ կամ հուսահատվել, վաղ թե ուշ բոլոր մարդիկ կանգնելուն են ընտրության կամ երկմտանքի առջև, մտածելով արդյո՞ք ճիշտ են ընտրել իրենց կյանքի ուղին։ Փորձեք մտածել ձեր կատարած ընտրության և՛ դրական, և՛ բացասական հետևանքների մասին։ Կարող եք դրանք գրանցել թղթի վրա։ Կարևորը՝ անել դա առանց շտապելու։ Երբեմն խնդրի էությունից շեղվելով և մեկ այլ բանի ուշադրություն դարձնելով, մենք լուծում ենք մեզ անհանգստացնող խնդիրները։
Սկյուռիկ Ձեր շուրջը կատարվող իրադարձությունները, ձեզ ծնկի են իջեցրել։ Դուք հուսահատված եք և թվում է, թե ելք չկա։ Սակայն լավագույն տարբերակը (ինչքան էլ որ տարօրինակ է) կլինի բաց թողնել իրավիճակը և վստահել ճակատագրին։ Հանգստացեք մի քանի օր, մեկնեք հետաքրքիր ճանապարհորդության։ Կամ փորձեք պարզապես քնել տանը կամ ուղղակի հեռուստացույց նայել։ Ստանալով երկար սպասված հանգիստը, դուք կթեթևանաք և կհասկանաք, որ հարկավոր չէր այդքան մտածել խնդիրների մասին, որոնք այդքան էլ գլոբալ բնույթի չէին։