Չամիչը օժտված է հզոր բուժիչ հատկությամբ։ Այն հիանալի օգնում է մի շարք հիվանդությունների դեպքում։Ամեն առավոտ մի քանի հատ չամիչ ուտելով կկարողանաք պաշտպանել ձեր սիրտն ու անոթները, կկարգավորվի արյան բարձր ճնշումը, ոսկորների ու հոդերի ցավը կվերանա։
Չամիչը կօգնի իջեցնել ճնշումն ու հոգ տանել սրտի առողջության մասին:Մի քանի հատ չամիչ առավոտյան դատարկ ստամոքսին ուտելով կխուսափեք արյան բարձր ճնշումից։
Չամիչը բավական քանակով կալիում պարունակում, իսկ բջջանյութն օգնում է հոգ տանել անոթների առողջության մասին:Չամիչը հանդիսանում է կալցիումի և կալիումի աղբյուր, որոնք կենսական կարևորություն ունեն օրգանիզմի համար:Պարբերական օգտագործման դեպքում չամիչը կօգնի օրգանիզմն ապահովել կալցիումի անհրաժեշտ մակարդակով, ինչը թույլ կտա խուսափել օստեոպարոզի զարգացումից, ինչպես նաև հոդերի դեգեներատիվ փոփոխություններից։Նաև կխուսափեք ոսկրային և հոդային ցավերից։