Բաղադրիչներ
Ալյուր – 150 գ
Շաքարավազ – 80 գ
Նարնջի հյութ – 100 մլ
Մեղր – 20 գ
Կակաո – 1 ճ/գ
Փխրեցուցիչ – 1 թ/գ
Բուսայուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը Ալյուրը խառնել կակաոյի և փխրեցուցչի հետ: Մեղրը, նարնջի հյութը և բուսայուղը խառնել շաքարավազի հետ: Միացնել չոր և հեղուկ բաղադրիչները, խառնել: Կեքսի համար նախատեսված կաղապարները յուղապատել, ստացված խմորը լցնել կաղապարների մեջ: Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 25-30 րոպե: Մատուցել սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը։ Աղբյուր