Պատրաստեք շատ համեղ և անվնաս չիփսեր տնային պայմաններում

Տնային պայմաններում պատրաստում ենք չիփսեր.ստացվում է շատ համեղ և կարևորը՝ այսպես պատրաստելով վնասակար չէ

Բաղադրիչներ

  • կարտոֆիլ — 3 հատ (միջին չափսի)
  • կանաչի — 150 գ (չորացրած)
  • ձիթայուղ — 200 գ
  • աղ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լվանում ենք կարտոֆիլը, մաքրում և կտրատում բարակ շերտերով:

Առանձին ամանի մեջ լցնում ենք սառցե խորանարդիկներով սառը ջուր, ապա ավելացնում շերտերով կտրատված կարտոֆիլը և թողնում այդպես 10 րոպե:

Շարում ենք կարտոֆիլը մաքուր սրբիչի վրա և չորացնում:

Նախապես պերգամենտային թղթով պատված տապակի վրա մի փոքր ձիթայուղ ենք լցնում, շարում կարտոֆիլը, համեմում չորացրած կանաչիով, աղով և տեղադրում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ :

Թողնում ենք՝ կարտոֆիլը եփվի 10-15 րոպե և թեթևակի կարմրի: Եվ ահա, համեղ չիպսերը պատրաստ են: Այս հիանալի խրթխրթան կարտոֆիլային չիպսը կարելի է մատուցել որպես նախուտեստ երեկույթների ժամանակ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика