Պատրաստեք տնական Նուտելլա առանց վնասակար հավելումների Երեխաների շատ դուր կգա

Տնական Նուտելլա պատրաստում եմ արդեն շատ վաղուց հենց այս բաղադրատոմսովայն ստացվում է շատ ավելի համեղ, քան վաճառում են խանութներում և ավել էժան:

Բաղադրիչներ

  • Կաթ — 1 բաժակ
  • Ալյուր— 1,5 ճ/գ
  • Շաքարավազ — 1 բաժակ
  • Կակաո — 2 ճ/գ
  • Սերուցքային կարագ — 1 ճ/գ
  • Աղացած հունական ընկույզ — 3 ճ/գ

Պատրաստում ենք քայլ առ քայլ.

  • Եռացրեք կաթը սերուցքային կարագի հետ,
  • Առանձին տարայի մեջ խառնեք ալյուրը, շաքարավազը և կակաոն
  • Խնամքով ավելացրեք ստացված խառնուրդը կաթի մեջ՝ անդադար խառնելով,
  • Խառնուրդը պետք է եփվի թույլ կրակի վրա 10-12 րոպե,
  • Թողեք սառչի, ավելացրեք աղացած ընկույզը և դրեք սառնարանում,
  • Զարմացրեք ձեր երեխաներին առավոտյան նախաճաշին՝ մատուցելով հացի հետ իրենց ամենասիրելի քաղցրավենիքը: Բարի ախորժակ!!

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика