Պատրաստում ենք ախորժելի Լուլա քյաբաբ տանը

Բաղադրիչները

  • Տավարի յուղոտ միս- 500գր.
  • Խոզի ճարպ-100գր.
  • Գլուխ սոխ- 200գր.
  • Ձվի դեղնուց-1 հատ
  • Թարմ կանաչի-1 կապ
  • Աղացած սև պղպեղ, աղ

Պատրաստումը Տավարի միսը, խոզի ճարպը, սոխը և կանաչին 2 անգամ անցկացնել մսաղացով: Պատրաստված զանգվածի մեջ ավելացնել դեղնուցը, համեմունքը և լավ խառնել: Այնուհետև զանգվածը պետք է ծեծել սեղանի վրա: Հետո բաժանել մասերի և դրանից փոքրիկ երշիկներ պատրաստել:

Երշիկներն անցկացնել փոքրիկ շամփուրների վրա և տեղավորել կրակակալի կամ ջեռոցի ցանցի վրա: Ցանցի տակ դնել ջեռոցի կաղապարը, որպեսզի յուղը թափվի կաղապարի մեջ: Ջեռոցը տաքացնել մինչև 250 աստիճան և միսը տապակել 15 րոպե մի կողմից, 5 րոպե՝ մյուս կողմից: Բարի ախորժակ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика