Պատրաստում ենք անչափ արագ և հեշտ կարկանդակի խմոր

Կարկանդակի համար նախատեսված այս խմորը ստացվում է շատ արագ:

Բաղադրությունը.

  • 1;5 բաժակ տաք ջուր,
  • 2 ճ/գ շաքարավազ,
  • 3 բաժակ ալյուր,
  • 1;5 թ/գ աղ,
  • 1 ճ/գ չոր թթխմոր։

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները, բացի թթխմորից լցնել իրար վրա, լավ խառնել, վրան լցնել ջրով բացած թթխմորը և կրկին խառնել, այնուհետև ավելացնել ջուրը և խառնել այնքան մինչև ստացվի միաձույլ զանգված և ալյուրի գնդիկներ չմնան: Խմորը ծածկել, թողնել 10 րոպե: Ցանկալի է, որ խմորը դրված լինի տաք տեղում:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика