Պատրաստում ենք անչափ համեղ խարչո վրացական խոհանոցից

Բաղադրիչներ

  • միս տավարի – 600գ
  • սոխ – 2 հատ
  • գազար – 1 հատ
  • լոլիկ – 4 հատ
  • սխտոր – 3-5 պճեղ
  • բրինձ – 4-5 ճ/գ
  • ընկույզ – 1/2 բաժակ
  • սև, հատիկավոր պղպեղ – 5-10 հատ
  • ձիթայուղ – 2 ճ/գ
  • աղ – 1,5 թ/գ
  • դափնու տերև (лавровый лист) – 2 հատ
  • պղպեղ կծու – 1 հատ
  • համեմ – 1/2 կապ

Պատրաստման եղանակը

Կտրատում ենք միսը խորանարդիկներով և տապակում ուժեղ կրակի վրա մոտ 10 րոպե: Ավելացնում ենք մանր կտրատված սոխն ու գազարը և տապակում 10-15 րոպե: Տեղափոխում ենք տապակած միսն ու բանջարեղենը կաթսայի մեջ, վրան լցնում 2,5-3լ սառը ջուր, համեմում աղով և եփում թույլ կրակի վրա 30-45 րոպե մինչև մսի եփվելը: Այնուհետև ավելացնում ենք քերիչով անցկացրած լոլիկն ու մանր խորանարդիկներով կտրատված տաքդեղը, բրինձը և թողնում՝ եփվի 30 րոպե: Բրնձի պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ավելացնում ենք ընկույզը, դափնու տերևները, ճզմած հատիկավոր սև պղպեղն ու ճզմած սխտորը: Թողնում ենք՝ պատրաստի ապուրը հանգստանա 20 րոպե, որպեսզի համերը խառնվեն, և անցնում համտեսելուն: Մատուցելիս ապուրի վրա լցնում ենք օղակներով կտրատված կծու պղպեղը և շաղ տալիս կտրատված համեմը: Բարի ախորժակ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика