Պատրաստում ենք Էկլեր թեթև փքուն անչափ համեղ և արագ պատրաստվող բաղադրատոմս

Բաղադրատոմս Խմորի համար անհրաժեշտ է․

  • Կարագ- 100գր.
  • Ձու — 4 հատ․
  • Ալյուր-180գր.
  • Աղ- 1/2 թ/գ․
  • Ջուր- 250 մլ.

Պատրաստումը․

Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի կրեմ:Ջուրը եռացնել, ավելացնել կարագը, աղը և նորից եռացնել: Եռացող ջրի մեջ լցնել ալյուրը, լավ խառնել և 2 րոպե եփել:Ստացված զանգվածը սառեցնել, մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել: Կաղապարի վրա դնել յուղաթուղթ և վրան կարագ քսել: Խոհարարական պարկիկի օգնությամբ խմորը լցնել կաղապարի վրա:

Կաղապարը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել մոտ 30 րոպե, մինչև ոսկեգույն դառնա: Թխվելու ընթացքում ջեռոցի դուռը չպետք է բացել:Ստացված էկլերների մեջ լցնել կրեմ, իսկ վրան, ցանկության դեպքում ցանել շաքարի փոշի:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика