Պատրաստում ենք կաղամբով անչափ համեղ աղցան նոր բաղադրատոմսով։ Ուզում եք համատեղել համեղը օգտակարի հետ՝ ամեն օր պատրաստեք համեղ բանջարեղենային աղցաններ: Bavnews.am-ը առաջարկում է փորձել պատրաստել կաղամբով այս աղցանը:
Այն ոչ միայն համեղ է այլև օգտակար։ Նրանք, ովքեր միս չեն ուտում, երշիկը կարող են բացառել՝ դրանից համը չի տուժի։ Իսկ ով խուսաբում է երշիկեղենից, կարող է այն փոխարինել խաշած հավի ֆիլեով։
Բաղադրիչներ (նախատեսված 5 հոգու համար, եթե պատրաստելու եք ավելի մեծ քանակությամբ մարդկանց համար վերցրեք ավել ամեն բաղադրիչից)՝
- Կաղամբ` 300 գր.
- Կանաչ սոխ` 20 գր.
- Գազար` 80 գր.
- Կանաչեղեն` 10 գր.
- Վարունգ` 200 գր.
- Երշիկ կամ խոզապուխտ (խաշած հավի ֆիլե)` 80 գր.
- Կանաչ ոլոռ` 100 գր.
- Մայոնեզ կամ թթվասեր` 50 գր.
- Աղ սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը (պատրաստման ժամանակը՝ 15 րոպե)` Աղցանը խառնելու համար մենք վերցնում ենք հարմար խորը չոր աման։
1․ Բարակ շերտերով մանրացրեք կաղամբը, գազարը անցկացրեք խոշոր քերիչով:
2․ Մանր կտրատեք կանաչ սոխը, ինչպես նաև սամիթը կամ այլ կանաչի՝ ձեր ցանկությամբ:
3․ Վարունգը և երշիկը կտրատեք փոքր խորանարդներով:
4․ Ավելացրեք պահածոյացված կանաչ ոլոռ:
5․ Մատուցելուց անմիջապես առաջ աղցանին ավելացրեք մայոնեզ: Կարող եք օգտագործել թթվասեր: Լավ խառնել: Աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել սեղանին։ Բարի ախորժակ։