Պատրաստում ենք հավով շատ պարզ և համեղ աղցան

Պատրաստում ենք հավով շատ պարզ և համեղ աղցան։ Ներկայացնում ենք աղցանի բաղադրատոմս, որի բաղադրիչները շատ հասանելի են։ Երբ պետք է հյուրեր ընդունեք, բայց պատրաստելու ժամանակ չունեք: Նման դեպքերում այս բաղադրատոմը «օգնության կհասնի»: Բաղադրիչներ (նախատեսված 3 հոգու համար, եթե պատրաստելու եք ավելի մեծ քանակությամբ մարդկանց համար վերցրեք ավել ամեն բաղադրիչից)՝

  • Հավի ֆիլե՝ 350 գր․
  • Սունկ Շամպինյոն՝ 200 գր․
  • Վարունգ՝ 2 հատ
  • Սամիթ՝ 20 գր․
  • Մայոնեզ՝ 2 ճաշի գդալ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

  •  Կտրատեք սունկը և տապակեք բուսական յուղի մեջ 5-7 րոպե:
  •  Խաշատ հավի ֆիլեն կտրատել խորանարդներով։
  •  Վարունգները առանց մաքրել կտրատել կիսալուսնաձև։
  •  Սամիթը մանր կտրատեք:
  •  Աղցանի ամանի մեջ միացրեք հավը, սունկը, վարունգը և սամիթը: Ավելացրեք մայոնեղ և լավ խառնեք։
  •  Վերջ, աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել սեղանին։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика