Բաղադրիչներ՝ 1. Տաք ջուր – 2/3 բաժակ։ 2. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ։ 3. Շաքարավազ – 1 թ/գ։ 4. Աղ – 0.5 թ/գ։ 5. Չոր խմորիչ – 6.5 գ։ 6. Ալյուր – 2-2.5 բաժակ։
Պատրաստման եղանակը
- Ջուրը խառնել ձիթայուղի հետ:
- Ալյուրը խառնել խմորիչի, շաքարավազի և աղի հետ:
- Ալյուրին ավելացնել ձիթապտղով ջուրը:
- Փափուկ խմոր հունցել: Խմորը կես ժամ դնել տաք վայրում:
- Խմորն այնուհետև երկու մասի բաժանել և գրտնակել: Խմորի վրա միջուկ ավելացնել:
- Թխել բարձր ջերմաստիճանում 10 րոպե:
- Պանիրն ավելացնել, երբ պիցցան գրեթե պատրաստ լինի: