ՊԱՐԶ ԱՍԱԾ ՍԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՈՐ ԱՐԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ ԲԱՅՑ ՊԵՏՔ Է ԿԱԼՆԱՎՈՐՎԻ

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Այսօր հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Արամ Վարդանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ու դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։Հաղորդագրությունը համեմված էր նաև տեղեկությամբ,որ Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մարդու առևանգում և կողոպուտ կազմակերպելու ինչպես նաև սպանության փորձի համար։Ցանկանում ենք հանրությանը տեղեկացնել,որ նախ հաղորդագրության մեջ սխալ է ներկայացված մեղադրանքը,ավելին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ շարադրված հանգամանքները որևէ կապ չունեն իրականության հետ։

Փաստենք նաև,որ ընդհանուր իրավասության դատարանն իր կողմից կայացված որոշմամբ հաստատված է համարել, որ բացակայում է թե կողոպուտի, թե առևանգման և թե սպանության փորձի կազմակերպման համար առաջադրված մեղադրանքների հետ Արամ Վարդանյանի առնչության մասին հիմնավոր կասկածը, սակայն այնուամենայնիվ որոշում է կայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, պատճառաբանելով որոշումը հետևյալ կերպ. «Դատարանի համար կոնկրետ դեպքում ընդունելի չէ պաշտպանների այն տեսակետը, որ մեղադրվող արարքում հիմնավոր կասկածի բացակայությունը հիմք է միջնորդությունը մերժելու համար»։
Պարզ ասած ա նշանակում է, որ Արամ Վարդանյանը մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալնավորվի։ Հավելյալ մեկնաբանություններն այս պահին ավելորդ են։ Կայացված որոշումն ակնհայտ անհիմն է և կբողոքարկվի»։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика