Ամեն մարդ ունի հին սպիեր, որոնք առաջացել են վնասվածքներից, ոչ այդքան մեծ վիրահատություններից և անգամ պզուկներից։ Սակայն այսօր մենք ձեզ կպատմենք պարզ տնական միջոցների մասին, որոնք կօգնեն ազատվել դրանցից։Նկատի ունեցեք, որ ինչքան մեծ է սպին, այդքան ավելի շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի դեղամիջոցը գործի։
Մեկ այլ կողմից, շատ դժվար է ամբողջովին վերացնել սպին, սական նրա չափերը կարելի է փոքրացնել և փափկացնել։ Ինչպես նաև հիշեք, որ բնական միջոցների մաշկը վերականգնելու գաղտնիքը կայանում է ձեր հաստատակամության մեջ։Ահա լավագույն բաղադրատոմսերը, որոնք կօգնեն վերացնել սպիերը։
Մեղր և ալոե վերա․
Բաղադրությունը․
- 1 գդալ մեղր,
- 1/2 բաժակ վարսակի փաթիլներ,
- 5 ճաշի գդալ ալոե վերայի գել:
Ահա թե ինչ է պետք անել․Խառնեք մեղրը, վարսակը և ալոե վերայի գելը բլենդերի մեջ։ Երբ կստանաք միատարր մածուկ, լցրեք այն կաթսայի մեջ և փակեք կափարիչով։ Լոգանք ընդունելուց հետո, քսեք այն մաշկի վնասված մասերին, որն էլ հետո անհրաժեշտ է մերսել շրջանաձև շարժումներով։Թողեք այս խառնուրդը 2 ժամ, այնուհետև լվացեք ջրով։ Հիշեք, որ դուք պետք է անընդհատ հետևեք արդյունքներին։
Լավանդայի եթերային յուղ․
Բաղադրությունը․
- Լավանդայի յուղ,
- Ալոե վերայի գել,
- Մանրէազերծված վիրակապ։
Ահա թե ինչ է պետք անել․ Խառնեք լավանդայի յուղը և ալոե վերայի գելը հավասար մասերով։ Քսեք միջոցը սպիերին և այն վիրակապեք։ Թողեք ամբողջ գիշեր։Լավանդայի յուղի օգտագործման այլ եղանակ—ավելացնում են 2 կամ 3 կաթիլ սլիվկի և փափուկ մերսում վնասված մասերը։ Նկատի ունեցեք, որ կանայք ովքեր կերակրում են երեխաներին կրծքով, կամ հղի են չպետք է կիրառեն այս միջոցը։
Մաքուր մեղր․
Բաղադրություն․
- Մաքուր մեղր,
- Թանզիֆե վիրակապ:
Ահա թե ինչ է պետք անել։Մեղրը պարունակում է հակաբակտերիալ և բուժիչ հատկություններ։ Թաթախեք թանզիֆը մեղրի մեջ և դրեք վնասվածքի վրա։ Թողեք, որ այն գործի օրվա ընթացքում, հաջորդ օրը դրեք թարմ վիրակապ։Ինչքան մաքուր և բնական լինի մեղրը, այդքան լավ նա կազդի մաշկի վրա։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում անհապաղ դիմեք բժշի: Երբեք մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, որպեսզի չվնասեք ձեր առողջությունը: