Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը մնացած 7ը գանգատներ չունեն ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել.«Նոր կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակը:Մարտի 13-ի`ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն`8 դրական արդյունքով,որից 2-ը հաստատվել է քիչ առաջ:Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը,մնացած 7-ը գանգատներ չունեն:Վերջին 4 դեպքը փոխկապակցված է հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ, որոնք օրեր առաջ մեկուսացվել էին:

Հավելենք, որ մարտի 1-ին կարանտինային գոտի տեղափոխված քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ։Առողջապահության նախարարությունը կոչ է անում`1․Խուսափել շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից,անհնարինության դեպքում` օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)3․Հաճախակի լվանալ ձեռքերը`առնվազն 20 վայրկյան տևողությամբ,հատկապես սնունդ ընդունելուց առաջ,2․Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի»:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика