Ռուս աստաղագետ Պավել Գլոբան կանխատեսում է որ 2020թ-ն ակտիվ տարի է լինելու հորոսկոպի բոլոր կենդանակերպի նշանների համար

Ռուս աստաղագետ Պավել Գլոբան կանխատեսում է, որ 2020թ-ն ակտիվ տարի է լինելու: Հատկապես կարևոր են լինելու տարվա առաջին ամիսները: Եթե տարին արդյունավետ սկսեք, տարվա կեսին կարող եք հետաքրքիր առաջարկներ ստանալ կամ նույնիսկ սեփական բիզնեսը հիմնել:

Ջրհոս Ձեր կյանքն այս տարի բավական ակտիվ կլինի, դուք ձգտելու եք նոր բարձունքների: Դրական մտքերը շատ բան կարող են փոխել ձեր կյանքում: Ստեղծագործ մարդիկ կառանձնանան ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում: Նոր գաղափարներն ու պլանները կամրապնդեն ձեր միությունը: Գարնան սկզբում շատ են լինելու գործուղումներն ու գործնական հանդիպումները: Զերծ մնացեք գործընկերների հետ սիրավեպեր սկսելուց: Եթե վաղուց ցանկանում էիք նոր մասնագիտություն ձեռք բերել, տարվա կեսն ամենալավ ժամանակն է դրա համար:

Ձկներ 2020-ը ձեր համար բացահայտումների և նվաճումների տարի կլինի: Նա, ով արդեն կողմնորոշվել է, թե ինչ է ցանկանում և հստակ պլաններ է գծել, կարող է հասնել մեծ բարձունքների: Սակայն ոչ բոլոր Ձկների համար է տարին հաջող լինելու. եթե տրվեք կյանքի վայելքներին, կարող եք վատնել ձեր բոլոր ռեսուրսները և կախման մեջ հայտվել կեղծ ընկերների կարծիքից: Զսպեք ձեր հույզերը, զերծ մնացեք վատ շրջապատից և դադարեք ամեն ինչ սրտին մոտ ընդունել:

Խոյ Առնետի տարում խոյերին խորհուրդ է տրվում չնահանջել: Դուք կարող եք մեծ ձեռքբերումներ ունենալ, եթե չնայած բոլոր դժվարություններին առաջ գնաք: Եթե նահանջեք, կարող եք կորցնել ամեն ինչ: Դա վերաբերում է թե՛ աշխատանքին, թե՛ անձնական կյանքին: Մի թափեք ձեր զայրույթը կամ անհաջողությունները հարազատների վրա: Ընդհանուր առմամբ, 2020-ը հաջող տարի է խոյերի համար: Սպասվում է ուրախ ժամանց և վառ տպավորություններ:

Ցուլ 2020թ-ը դժվար տարի է լինելու Ցուլերի համար, քիչ չեն լինելու կոնֆլիկտային իրավիճակները: Կարևորը չդադարեք հավատալ ձեր ուժերին: Տիրապետեք ձեզ և մի նահանջեք սահմանված նպատակից: Տարին հաջող է ընկերների հետ հանդիպումների համար: Դուք միշտ լինելու եք ուշադրության կենտրոնում, և ձեր տունը միշտ լի է լինելու հյուրերով: Տարին բարեհաջող է բնակարան գնելու համար:

Երկորյակներ Առնետի տարին փոփոխություններ կբերի ձեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Դուք ձգտելու եք կատարելագործել ձեր հմտությունները: Խորհուրդ է տրվում մի քիչ փոխել վերաբերմունքն արտաքին աշխարհի նկատմամբ, սովորեք «ոչ» ասել մարդկանց և ավելի շատ վստահեք ձեր ուժերին: Եթե դեռ միայնակ եք, սպասեք ձեր երկրորդ կեսի հետ հանդիպմանն ամառվա սկզբին:

Խեցգետին Տարին լի է լինելու դրական փոփոխություններով: Գնացեք առաջ և մի նահանջեք: Ավելի հանդուրժող եղեք քննադատության նկատմամբ, այն սրտին մոտ մի ընդունեք և մի ներփակվեք: 2020թ-ը շատ բարենպաստ է ինքնազարգացման և ինքնակատարելագործման համար: Կյանքին հումորով վերաբերվեք, և հաջողությունը չի լքի ձեզ:

Առյուծ Որոշ առյուծների համար տարին կարող է ճակատագրական լինել, ձեզ լուրջ փոփոխություններ են սպասում: 2020թ-ը ձեզ համար շատ հաջող տարի է, դուք կկարողանաք ինքնաիրացվել, հասնել սահմանված նպատակներին և շատ հաջողությունների հասնել: Ձեզ նոր ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվում: Սակայն առկա են լինելու նաև կոնֆլիկտներ և ինտրիգներ: Ձեր անկեղծության պատճառով թշնամիներ ձեռք կբերեք, հետևեք ձեր բառերին:

Կույս 2020թ-ը շրջակա աշխարհը գիտակցելու և դրա նկատմամբ վերաբերմունքը փոխելու ժամանակ է: Վերանայեք ձեր պահվածքը, ավելի ճկուն և ներողամիտ եղեք: Շատ բան կախված է լինելու ուրիշների հանդեպ ձեր վերաբերմունքից:Տարին հագեցած է լինելու բուռն հույզերով՝ թե՛ դրական, թե՛ բացասական:Արվեստի ոլորտում աշխատող կույսերը կարող են մեծ հաջողությունների հասնել:

Կշեռք Տարին հաջող է կշեռքների համար: Դուք կկարողանաք բացահայտել ձեր ստեղծագործական ներուժը: Շատ ժամանակ եք հատկացնելու հասարակական գործունեությանը, ձգտելու եք օգնել ուրիշներին:

Կարիճ Տարին Ձեզ չի խոստանում կտրուկ փոփոխություններ կամ լուրջ խնդիրներ: Մի փորձեք ավելորդ պատասխանատվություն վերցնել ձեզ վրա:2020-ի ընթացքում հնարավոր է հիասթափվեք ձեր ընկերներից, մի փորձեք ձեր կողքին պահել կեղծ ընկերներին: Խորհուրդ է տրվում ուշադիր և զգույշ լինել, քանի որ հնարավոր են ավտովթարներ և դժբախտ պատահարներ:

Աղեղնավոր Այս տարի դուք մեծ ջանքեր եք գործադրելու ձեր սոցիալական կարգավիճակը բարձրացնելու համար՝ թե՛ աշխատավայրում, թե՛ տանը: Արագ կայացրած որոշումները կարող են հիասթափության պատճառ դառնալ: Առնետը ստիպելու է ձեզ վերանայել ձեր նպատակներն ու հայացքները: Աշխատեք զսպել ձեր հույզերը, մի հրահրեք կոնֆլիկտներ, քիչ ծանոթ մարդկանց մի պատմեք ձեր կյանքի մասին:

Այծեղջյուր Ձեր ճակատագիրը կախված է լինելու միայն ձեզանից, այն նպատակներից, որ դուք կսահմանեք ձեր առաջ: Ամբողջ տարվա ընթացքում դուք առնչվելու եք սահմանափակումների և դիմակայելու եք ձեր ազատության համար: 2020թ-ն, ընդհանուր առմամբ, վառ տարի է լինելու՝ հագեցած տարբեր իրադարձություններով: Դուք նոր նախասիրություն կբացահայտեք, որով գուցե նաև գումար վաստակեք: Դրական եղեք և ամեն ինչ կստացվի:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика