Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Երևան

Այսօր՝ կիրակի երեկոյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան: Լավրովի այցի մեկնարկը կտրվի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման այցելությանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մասնակցելուց: Միջոցառումն անցկացվելու է Հայաստանի Ազգային պատկերասրահում:

Ավելի վաղ, ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը հայտնել էր, որ Լավրովի այցը կավարտվի նոյեմբերի 11-ի երեկոյան: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Նախատեսվում է երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի քննարկումներ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության վերաբերյալ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика