Սննդամթերքի տեսակներ որոնք շատ օգտակար են սրտանոթային համակարգի համար

Սրտամկանը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, որի առողջության պահպանումը կենսական նշանակություն ունի: Այս օրգանի համար ամենառողջարար ու կարևոր տարրերից մեկը մագնեզիումն է, որը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հետևել սննդակարգին ու դրանում ներառել մագնեզիումով հարուստ մթերք:

Գիտնականների հաշվարկներով՝ օրական մարդու օրգանիզմին հարկավոր է շուրջ 400 մգ մագնեզիում, քանի որ դրա դեֆիցիտը, բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի զարգացման հավանականությունը: Այս միկրոտարրով առավել հարուստ սննդամթերքի տեսակներից է սև շոկոլադը, որը նաև օգտակար ֆլավոնոիդների աղբյուր է և նվազեցնում է խոլեստերինային վահանիկների առաջացման հավանականությունը:

Մագնեզիումով հարուստ է նաև ավոկադոն: Ընդամենը 1 ավոկադոն պարունակում է մինչև 58 մգ մագնեզիում և մեծ քանակությամբ մոնոչհագեցած ճարպեր: Բացի այդ, շատ օգտակար կարող են լինել նաև ընկույզները, որոնց գործածությունը մարդու օրգանիզմին տալիս է մագնեզիումի օրական չափաբաժնի մինչև 33%-ը և օգնում է վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի ու խոլեստերինի մակարդակները:

Այս տարրը մեծ քանակությամբ պարունակվում է նաև սպանախի և բանանի մեջ: Բացի այդ, խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել նաև վարսակ ու կինոա, ինչպես նաև յուղոտ ձկնատեսակներ, որոնք մագնեզիումից բացի պարունակում են նաև մեծ քանակությամբ օգտակար օմեգա-3 ճարպաթթուներ, գրում է actualnews.org կայքը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика