Բժիշկներն ընդգծում են, որ երեխաների թույլ օրգանիզմի համար ճիշտ սննդակարգի մշակումը շատ կարևոր է, քանի թույլ է տալիս հետագայում խուսափել աղեստամոքսային տրակտի հետ կապված լուրջ խնդիրներից ու ավելորդ քաշի կուտակումից: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են շատ զգոն լինել և խուսափել սննդամթերքի որոշ տեսակներից, որոնք կարող են վնասակար լինել երեխաների օրգանիզմի համար:
Առաջին հերթին մասնագետները հորդորում են բացառել փոքրիկների սննդակարգից չիպսերը, քանի որ դրանց բաղադրության մեջ կան մեծ քանակությամն սինթետիկ հավելումներ ու ճարպեր, որոնք կարող են վնասակար լինել առողջության համար: Բացի այդ, խորհուրդ է տրվում նվազագույնի հասցնել նաև գազավորված քաղցր ըմպելիքների գործածությունը: Սա պայմանավորված է նրանով, որ դրանց պատրաստման ընթացքում կիրառվում են մեծ քանակությամբ շաքարավազ ու կոֆեին, ինչի հետևանքով դրանք բացասաբար են անդրադառնում երեխաների նյարդային համակարգի վրա:
Երեխաների առողջության համար խիստ վնասակար են համարվում նաև ծովախեցգետնի ձողիկները: Բանն այն է, որ դրանց պատրաստման համար սովորաբար կիրառվում են ձկների վերամշակումից մնացած անպետք միսը, իսկ գույնն ապահովում են քիմիական ներկանյութերի և տարատեսակ հավելումների միջոցով:
Փոքրիկներին հարկավոր է զերծ պահել նաև բարձր կալորիականությամբ վնասակար մայոնեզից, քանի որ այն նույնպես կարող է շատ վնասակար լինել առողջության համար: Այս դեպքում հարկավոր է պարզապես հրաժարվել նման սոուսից կամ պատրաստել այն ինքնուրույն՝ կիրառելով հավկիթ և ձիթայուղ կամ արևածաղկի ձեթ: