Վարսավիրներն ու դիմահարդարը որոնք սպասարկել են Իտալիայից վերադարձած կորոնավիրուսով վարակված Էջմիածնեցի կնոջը մարտի 8ին,մեկուսացված են

Վարսավիրներն ու դիմահարդարը,որոնք սպասարկել են Իտալիայից վերադարձած՝կորոնավիրուսով վարակված Էջմիածնեցի կնոջը մարտի 8-ին,մեկուսացված են։Այս մասին NEWS.am–ին հայտնեց նրանց գործընկեր վարսահարդարը։Երեքն էլ կին են,իրենց լավ են զգում,բայց մեկուսացված են Ծաղկաձորում։ Երբ եկավ մեզ,իրեն շատ վատ էր զգում, դիմակով էր։Ինքը մինչեւ Իտալիա գնալն էլ է եկել,էլի վատ էր, գրիպ էր» ասաց նա։

Վարսավիրանոցում ախտահանման աշխատանքներ են արվել,այն հիմա էլ բաց է։Նշենք որ Իտալիայից վերադարձած Էջմիածնեցի կինը մասնակցել էր նշանադրության արարողության՝առանց իմանալու,որ կորոնավիրուս է կրում։ Նրա մոտ վարակի հայտնաբերումից հետո մեկուսացվել էին նշանդրեքի մասնակիցները։Դրանից հետո վարակը հաստատվել էր նաեւ կնոջ ամուսնու ու ազգականի մոտ։ Նախօրեին պարզվեց, որ նույն շրջանակից ևս երկու հոգու մոտ է հաստատվել վիրուսի առկայությունը։Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված է 15 անձ կա,նրանցից մեկի մոտ առկա է թոքաբորբ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика