Վերջապես կարող եմ ասել. կարանտինից դուրս եկած քաղաքացի

Ֆեյսբուքյան օգտատեր Մելինե Մելիքյանն իր էջում գրել է․«Վերջապես կարող եմ ասել: Երկու շաբաթ Ծաղկաձորում մեկուսացված լինելուց հետո շատ բան կա պատմելու:Բայց ամենից առաջ ուզում եմ ասել՝Շնորհակալ եմ:Չեք հավատա, բայց անգամ այս աստիճան սթրեսային իավիճակից հետո, կարող եմ ասել,որ ծանր,բայց լավ օրեր էին հագեցած հումորով և դրական զգացումներով:Եվ այդ ամենը հնարավոր էր միայն մի պայմանով, որ մեր կողքին,մեր թիկունքին կային ՄԱՐԴԻԿ… Մեծատառով մարդիկ:Առաջին հերթին ուզում եմ նշել,որ սա մեկուսացում չէր,այլ համագործակցություն էր մեր երկրի իշխանությունների հետ բոլորիս անվտանգություն համար:Մեր,մեր ընտանիքների,հարազատների և ամբողջ հասարակության անվտանգության համար:

Համագործակցության համար անհրաժեշտ է սթափ,բարեխիղճ,աշխատող,հոգատար,նպատակասլաց,ազնիվ ղեկավարություն և գիտակից,քաղաքակիրթ,բարձր սոցալիական պատասխանատվություն ունեցող քաղաքացի:Վստահաբար կարող եմ ասել, որ առաջին մեկուսացված խմբում գրեթե բոլորս քաջ գիտացում էինք,ուր ենք եկել և ինչի համար:Սա չի նշանակում,որ չեն եղել խնդիրներ, կոնֆլիկտներ կամ տհաճ պահեր:Սա չի նշանակում,որ մենք ունեցել ենք հինգ աստղանի հյուրանոցում հանգիստ,և սա բնավ չի նշանակում որ երկու շաբաթ սենյակում փակված մենք հաճույք ենք ստացել: Սակայն մեզ ապահովել են հնարավոր ամեն ինչով,յուրաքանչյուր խնդրանքին արձագանքել մաքսիմալ արագ: Եվ հանուն ճշմարտության պիտի ասեմ,որ երբեմն այդ խնդրանքներն ուղղակի զվարճալի էին: Ամբողջ սպասարկող անձնակազմը,սանիտարները,բժիշկները և իհարկե Դավիթը կատարել են արտակարգ աշխատանք ինչի համար իսկապես երախտապարտ եմ:

Գիտեք,կարևորն այն էր,որ բոլորս զգում էիք,որ մեր երկրում մարդը արժեք ունի:Եվ այս ամենը այն Հայաստանում,ուր ընդամենը մի քանի տարի առաջ մարդը ապրում էր խաբված և հուսալքված, քանզի ինքն արժեք չուներ. Առողջապահության նախարարությունը ջանք չէր խնայում, մեզ հետ կապի մեջ էր Շավարշ Գրիգորյանը,ով անձամբ էր տեղեկացնում կարևոր նորությունների մասին: Եվ հավատացեք միայն ու միայն ներսում գտնվելով կարող ես տեսնել որ կառավարությունը անում է ամեն հնարավոր բան: Մենք միասին ուրախությամբ հետևում էինք, թե ինչպես օրեցոր մեր երկրում հանդարտվում էր խուճապը և վերականգնվում բնականոն կյանքը: Սակայն իրավիճակը փոխվեց:Այսօր ցավոք վարակված մարդկանց թիվը աճել է:Մենք ևս մեկ անգամ ակնհայտորեն տեսանք,որ չունենք բավարար մակարդակի պատասխանատու քաղաքացիներ:Սակայն անգամ այս պարագայում և առավել ևս այս պարագայում մենք պետք է ձգտենք լինել և դառնալ այդ հասարակությունը, դառնալ այդ գիտակից, բարձր սոցիալական պատասխանատվությամբ քաղաքացիները:

Եվ սա յուրաքանչյուրիս խնդիրն է:Այսօր պետությունը ունի շատ ճիշտ և կարևոր երկխոսություն քաղաքացու հետ և միայն այս փուլերը հաղթահարելով ենք ձևավորվում և կայանում:Սա մեզ բարձրացնում է,ստիպում տեսնել սեփական սխալները և ուղղել դրանք:Հենց այն պահին,երբ մենք գիտակցենք,թե որքան մեծ է դերը այն մարդու,ում խնդրում են ինքնամեկուսանալ և կատարել որոշակի շատ հեշտ ու պարզ գործողություններ,մենք կարծում եմ, իսկապես կաճենք:Մի հավատացեք սուտ նյութերին, հետևեք միայն պաշտոնական լրահոսին և հույսներդ դրեք Աստծո վրա:Էջմիածինը Սուրբ քաղաք է մեզ համար:Ամեն հայ իր չափաբաժին Էջմիածինն ունի:Այս հրաշալի քաղաքում ապրում են ինձ համար սիրելի մարդիկ, այստեղ է Մայր Տաճարը, մեր վանքերը, մեր հոգևորականները, մեր աղոթքները… Ամեն բան լավ կլինի»:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика