Իմունային համակարգի թուլացումը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ և բարձրացնել տարբեր հիվանդություններով, այդ թվում նաև վերջին շրջանում սրընթաց տարածվող կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Թույլ իմունային համակարգի պատճառով օրգանիզմն ավելի խոցելի է դառնում տարատեսակ հիվանդությունների հարուցիչների նկատմամբ, ուստի իմունային համակարգի ամրապնդումը լավագույն կանխարգելիչ միջոցն է դրանցից խուսափելու համար:Aif.ru կայքը ներկայացրել է վիտամիններով հարուստ և շատ օգտակար երկու ըմպելիքի բաղադրատոմս, որոնք կօգնեն ամպապնդել իմունային համակարգն ու բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:
1-ին բաղադրատոմսը. Մի բուռ մայիսյան մասրենու հատապտուղները մանրացնել, ավելացնել մի բաժակ եռման ջուր և 8 ժամ թրմել թերմոսի մեջ:Պատրաստի թուրմը քաղցրացնել մեղրով և խմել որպես թեյ:
2-րդ բաղադրատոմսը.Մեկական ճաշի գդալ ազնվամորու չորացրած հատապտուղներին ու հաղարջի չորացրած հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև խմել որպես թեյ: