Մասնագետներն անդրադարձել են գրիպի ու մրսածության բուժման ամենատարբեր մեթոդներին, որոնք մարդիկ հաճախ են կիրառում բժշկին դիմելու փոխարեն: Պարզվում է, այդ տարածված ժողովրդական մեթոդներն այդքան էլ օգտակար ու անվնաս չէն, որքան ընդունված է համարել: Բժիշկ-թերապևտ Ալեքսեյ Վոդովոզովի կարծիքով՝ կան բուժման մեթոդներ, որոնք կարող են անգամ վտնագավոր լինել: Օրինակ՝ շատերը գրիպի ու մրսածության դեպքում գուլպաների մեջ մանանեխի փոշի են լցնում, մինչդեռ այդ սովորությունը կարող է դառնալ քիմիական այրվածքի պատճառ:
Բանն այն է, որ մանանեխի փոշին տաքացնում է մաշկը, ինչի հետևանքով քրտնարտադրությունն ավելի առատ է դառնում և մանանեխն արտազատում է ակտիվ նյութ, որը կարող է վնասել մաշկը: Մասնագետը հորդորում է խուսափել նաև կարտոֆիլի եփուկով ինհալացիաներից, քանի որ այս պրոցեդուրան որևէ օգուտ չի տա, այլ պարզապես կջերմացնի: Վոդոոզովը խորհուրդ չի տալիս օգտագործել նաև պուլիկները (банка), որոնք անարդյունավետ լինելուց բացի, կարող են նաև մաշկի վնասվածքներ առաջացնել և հանգեցնել տեղային արյունազեղման: Բժիշկ-թերապևտ Իրինա Յարցևան, իր հերթին, խորհուրդ չի տալիս գրիպի և մրսածության դեպքում ոտքերը տաք ջրի մեջ դնել:
Մասնագետի խոսքով՝ նման դեպքերում կարելի է պարզապես տաք գուլպա հագնել: Բացի այդ, Յարցևան խորհուրդ չի տալիս փորձել իջեցնել ջերմությունը հիվանդի մարմինը քացախով շփելու միջոցով: Փոխարենը կարելի է մաքուր ջուր կիրառել: Նա նաև թերահավատորեն է մոտենում սխտորի գործածությանը, որը մարդիկ կիրառում են հիվանդության կանխարգելման համար, մինչդեռ գրիպի ու մրսածության վիրուսները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով:
Նյութի աղբյուր