Տարօրինակ ֆոբիայի պատճառով 22-ամյա աղջիկը գրեթե մեկ տարի տանից դուրս չի եկել

Շեն Մակլինը 22 տարեկան է, և վերջին մի քանի տարիների ընթացքում նա տառապում է անսովոր ֆոբիայից: Փաստն այն է, որ աղջիկը վախենում է փսխումից: Եվ դրա պատճառով նա լիովին ի վիճակի չէ կառավարել իր կյանքը: Վախն այնքան ուժեղ է, որ նրան երկու անգամ տեղափոխել են հիվանդանոց նախակաթվածային վիճակում: Սա կոչվում է էմետոֆոբիա: Այն սկսվեց այն ժամանակ, երբ նա 6 տարեկան էր:

Նա օդանավակայանում տեսել էր մի տղամարդու փսխելու պահին: Եվ այդ ժամանակից ի վեր նա սկսել է անընդհատ իրեն տկար զգալ, իսկ փսխման պահին նրա մոտ խուճապ է սկսվում: Այսպես նա ապրել է մինչև 2015 թվականը, երբ որոշեց վերջապես դիմել բժշկի: Ֆիզիկապես նա առողջ էր և նրան տրվեց այս ախտորոշումը: Բժիշկը նշանակումներ կատարեց, որոնք օգնեցին կարճ ժամանակով ազատվել հիվանդությունից:

Բայց որոշ ժամանակ անց աղջիկը հոսպիտալացվեց սրտի նոպայով: Ավելի ուշ պարզվեց, որ սա նույնպես խուճապի դրսևորում է: Աղջիկը փսխել է և ընկել է պանիկայի մեջ։ Այդ պատճառով նա գրեթե մեկ տարի էր՝ դուրս չէր գալիս: Դրա պատճառով աղջիկը կորցրեց աշխատանքը: Այժմ նա ասում է, որ ինքը չի հասկանում ՝ իսկապես հիվանդ է, թե՞ դա պարզապես խուճապ է իր մոտ:

Այժմ նա որոշել է ազդել իր ֆոբիայի վրա և հաղթահարել այդ վախը։ Նա օրական 5 րոպե տարբեր տեսանյութներ է դիտում, որում մարդիկ սրտխառնոց են ունենում և փսխում են։ Աղջկա խոսքերով դա իրենահագին օգնել է։ Իհարկե վախն ամբողջովին չի անցել, բայց գոնե կարողանում է փողոցդուրս գալ։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика