Տեղի ունեցած անկարգությունների հետևանքով կա 8 զոհ 40 վիրավոր

Ղազախստանի հարավային Կորդայ շրջանում տեղի ունեցած կոնֆլիկտի հետևանքով գրանցվել է ութ զոհ: Ինչպես նշում է nur.kz կայքը, այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը: Պաշտոնյան մանրամասնել է, որ մարդիկ զոհվել են անկարգությունների հետևանքով ստացած մարմնական ծանր վնասվածքներից: Հայտնի է, որ միջադեպի հետևանքով կա չորս տասնյակ վիրավոր:

Կոնֆլիկտը սկսվել է ուրբաթ երեկոյան: Ի սկզբանե դրան մասնակցել է 70 մարդ, սակայն հետզհետե մասնակիցների թիվը հասել է 300-ի: Նշվում է, որ վեճը սկսվել է իրավապահների և գյուղերից մեկի բնակիչների միջև: Նշվում է, որ անկարգությունների մասնակիցները փակել են ճանապարհներն ու մեքենաներ այրել:Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը կարգադրել է ստեղծել պետական
հանձնաժողով ու պարզել կատարվածի պատճառները:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика