Տեր Աստված մեր Սուրբ Հոգուդ սրբությամբ պահիր մեր երեխաներին
Որպեսզի անարատ մնալով Քո կամքը կատարեն
Եվ անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքիդ
Ուղղիր նրանց քայլերը Քո լուսավոր պատվիրաններիդ մեջ պահելով նրանց
Եվ իրենց ամբողջ կյանքի ընթացքում պահիր խաղաղ ու առանց մեղքի
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով Ամեն