Փխրուն տորթ պատրաստելու համար անհրաժեշտ է.
- Ալյուր – 3 բաժակ
- Շաքարավազ – 1 բաժակ
- Կարագ – 250 գ
- Փխրեցուցիչ – 1 թ/գ
- Ձվի դեղնուց – 3 հատ
- Եփած խտացրած կաթ կամ ջեմ – 2 բանկա
Պատրաստման եղանակը։ Ձվի դեղնուցը հարել շաքարավազի հետ: Այնուհետև ավելացնել կարագը և լավ խառնել: Ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը և խմոր հունցել: Տապակը պատել պերգամենտով, լցնել խմորը և 15-20 րոպե թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Պատրաստի կորժը բաժանել երեք շերտերի, պատել կամ ջեմով, կամ եփած խտացրած կաթով: