Տորթ զեֆիրից և թխվածքաբլիթներից

Բաղադրիչներ

1. Թխվածքաբլիթներ – 6 հատ

2. Զեֆիր – 1 կգ

3. Կարագ – 300 գ

4. Շաքարավազ – 1.5 բաժակ

5. Ձու – 2 հատ

6. Կաթ – 1 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել կաթը և եփել ցածր կրակի վրա՝ մինչև խտանա զանգվածը: Անընդհատ խառնել, չհասցնել եռման:

2. Սառած կրեմին ավելացնել փափկած կարագը և հարել:

3. Զեֆիրները կտրատել:

4. Տորթը հավաքել շերտերով. զեֆիր, կրեմ, թխվածքաբլիթների փշրանքներ, զեֆիր և այդպես շարունակ:

5. Տորթը զարդարել ընկույզով և քերած շոկոլադով: Պատրաստի տորթը սառնարանում դնել առնվազն 12 ժամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика