Եթե ձեր սառնարանում արդեն թթվում է կաթը, կամ փչանում են բոլոր կաթնամթերքները, ապա օգտագործեք դրանք այն փոքր պրյանիկները պատրաստելու համար։ Բաղադրատոմսը շատ պարզ է։
բաղադրիչները․
- 350 մլ․ կեֆիր․
- 1 բաժակ շաքարավազ․
- 1 ձու․
- 1 դեղնուց․
- 3 ճաշի գդալ բուսական յուղ․
- 1 ճաշի գդալ բնական մեղր․
- 1 թեյի գդալ սոդա․
- 4 բաժակ ալյուր։ Հնարավոր է ավելի շատ պետք լինի․
Պատրաստման եղանակը․
2 դեղնուցը և 1 սպիտակուցը հարում ենք շաքարի հետ։ Ավելացնում ենք այդ ամենի մեջ մեղր+կեֆիր+բուսական յուղ։ Նորից հարում ենք։ Ավելացնում ենք ալյուր+սոդա։ Գրտնակում ենք խմորը 1 սմ․ հատությամբ։ Բաժակով պատրաստում ենք պրյանիկները։ Թխում ենք դրանք ջեռոցում մոտ 30 րոպե 180 աստիճանի տակ։