Փողոցում առեւտուր անողները քաղաքապետարանի հորդորն անտեսել են ասում են արտակարգ դրության դեպքում կհեռանան

Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել որ չնայած նախազգուշացումներին ու բազմաթիվ հորդորներին փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիները,անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակում են իրենց գործունեությունը:Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա»-ի հարակից հատվածում էլ վաղ առավոտից փողոցային առեւտուրը եռում է ամեն օրվա պես:Չնայած քաղաքապետարանը զգուշացնում եւ հորդորում է չգնել փողոցում,մայթերին վաճառվող սննդամթերք բայց այդուհանդերձ,առեւտուր անող քաղաքացիների պակաս չի զգացվում:

Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ վտանգավոր մթերքներ,որոնք չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ,կարող են պարունակել վիրուսային տարրեր: Նման ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն:Պահպանեք եւ մի վտանգեք ձեր առողջությունը» մասնավորապես նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ:«Հայկական ժամանակը» այցելեց «Փակ շուկա» ի մոտակա հատված եւ զրուցեց տեղի առեւտրականների հետ:Պարզվում է՝նրանք ընդհանրապես չեն վախեցել ու մտածում են որ դրսում ավելի անվտանգ է քան փակ տարածքում գործող առեւտրի կետրոններում, սակայն նշեցին, որ եթե արտակարգ դրություն հայտարարվի ապա իրենք պատրաստ են ենթարկվել:

Փողոցային առեւտրով զբաղվողները վախեցած չեն կորոնավիրուսից,սակայն գնորդ քաղաքացիներից ոմանք,որոնք լսում էին մեր խոսակցությունը կողքից վրա բերեցին որ սա իսկապես շատ վտանգավոր վիրուս է,եւ յուրաքանչյուր ոք իր հերթին պիտի կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկի:Առեւտրականները չժխտեցին որ այսօր էլ են նախազգուշացում ստացել Երեւանի քաղաքապետարանից սակայն չեն կարող հեռանալ մինչեւ ապրանքը չիրացնեն:«Մենք ունենք հիմնականում այնպիսի ապրանք,որն արագ վաճառել է պետք միրգ ու բանջարեղն է,որն արագ փչանալու հատկություն ունի» ասաց մեր զրուցակիցներից մեկը:Նրանք նաեւ նշեցին,որ շնորհակալ են քաղաքապետարանի ներկայիս աշխատակիցներից ըմբռնումով մոտենալու համար:Եթե նախկինները նրանց ծեծում էին ապա ներկայիս աշխատակիցներն ըմբռնումով են մոտենում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика