Փորձել եք պատրասրել այս համեղ, բուրավետ ու գունեղ մանդարինի մուրաբան

Մանդարինի մուրաբան շատ համեղ է ու շատ օգտակար: Այն վիտամինների շտեմարան է: Երբևէ համտեսե՞լ եք: Եթե ոչ, ապա պատրաստեք և այն կդառնա ձեր թեյի սեղանի անբաժան բաղադրիչը: Մանդարինի մուրաբա պատրաստելու համար ընտրեք առողջ պտուղներ: Պարտադիր չէ, որ դրանք քաղցր լինեն: Կան մարդիկ, ում շատ է դուր գալիս թթվաշ համը:

Բաղադրատոմս

Մանդարին — 1 կգ, Կիտրոն — 1 հատ

Շաքարավազ – 1 կգ, Ջուր 1 բաժակ

Մեխակ ըստ ցանկության և ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ընտրել հասուն պտուղներ, լավ լվանալ և չորացնել: Յուրաքանչյուր մանդարինը ծակծել ատամի չոփիկի ծայրով մի քանի տեղ և այդ անցքերի մեջ մեխակ դնել: Մանդարինները տեղադրել խորը տարայի մեջ, վրան ջուր լցնել և եփել 10 րոպե թույլ կրակի վրա, որ մանդարինները փափկեն և ջուրը քամել: Առանձին կաթսայի մեջ ջրից և շաքարավազից օշարակ պատրաստել,

երբ թանձրանա մանդարինները լցնել օշարակի մեջ և եփել 10 րոպե: Այնուհետև կրակից վերցնել և թողնել 2 ժամ, գործողությունը կրկնել 2-3 անգամ, մինչև օշարակը դառնա թափանցիկ և ստանա գեղեցիկ դեղին գույն: Պատրաստ լինելուց առաջ ավելացնել կիտրոնի հյութը, եփել 5 րոպե և լցնել տարաների մեջ ու փակել:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика