Քաղաքային իշխանությունը պետք մեկուսացման համար տարածքներ ապահովի.Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ կոռունավիրուսի կանխարգելմանը միտված մի շարք առաջարկություններ ներկայացրեց քաղաքապետարանին:Նա ընդգծեց որ ուսումնասիրել է,թե աշխարհի տարբեր քաղաքներում ինչպիսի միջոցառումներ են իրականացնում աշխարհի տարբեր քաղաքների քաղաքային իշխանությունները:Ըստ նրա՝հաշվի առնելով դեպքերի աճը պետք է հավելյալ միջոցառումներ իրականացնել:

«Առաջին առաջարկը վերաբերում է Շտապօգնության մեքենաներին,որոնք սպասարկում են բնակչությանը,կարանտինի ապահովումն են անում, մարդկանց տեղափոխում են կարանտինի վայր:Այս մասով ես մտահոգություն ունեմ շտապօգնության մեքենաները միշտ չէ որ նման դեպքերում բավարում են հատակապես,որ մի քանի տասնյակ մեքենա առանձնացվում է պարզապես կարանտինը ապահովելու համար դրա համար ես կարծում եմ՝քաղաքապետարանը պիտի առանձնացնի տասնյակ մարդատար մեքենաներ որոնք կիրականացնեն կարանտինի նպատակով տեղափոխումը:Եվ բնականաբար,այդ մեքենաները պետք է ախտահանվեն և սպասարկվեն նույն կերպ ինչ շտապօգնության մեքենաները»,ասաց նա:

Դավիթ Խաժակյանը նշեց որ կարանտինի նպատակով տեղափոխության պատճառով չպետք է ստեղծվի իրավիճակ,որ այլ կանչերի սպասարկման հետ կապված խնդիր լինի:Նա ընդգծեց,որ համայնքային հաշվեկշռում մեքենաներ կան,որոնք կարող են օգտագործել խուսափելով դեֆիցիտից:Նա նաև ընդգծեց,որ քաղաքային իշխանությունը պետք է մեկուսացման համար տարածքներ ապահովի:Մանրամասները տեսանյութում:

Կորոնավիրուսի տարածման կանխարգելումը քաղաքային մակարդակում:

Опубликовано Davit Khazhakyan / Դավիթ Խաժակյան Суббота, 14 марта 2020 г.

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика