Սենյակով մեկ թափթփված երեխայի իրերը նյարդայնացնում են ծնողներին։ Սակայն՝ «ե՞րբ կհավաքես հետևիցդ» ավանդական հարցը հիմնականում անպատասխան է մնում երեխայի կողմից։ Դրանից հետո սցենարը տարբեր զարգացումներ է ունենում։ Պարզվում է, կան ոչ այնքան բարդ կանոններ, որ օգնում են շատ խնդիրներ արագ և հեշտ լուծել։
1. Ձևակերպեք միտքը: Ծնողները պետք է սկզբում իրենց համար հստակ ձևակերպեն, թե ինչը իրենց դուր չի գալիս երեխայի վարքի մեջ և ինչ գործողություններ են իրենք նրանից ակնկալում։ Կանգ առեք, մտածեք, ձեր հույզերը վերածեք արտահայտությունները և հետո միայն խոսեք։
2. Խաղային պահերն օգտագործեք: Խաղալը փոքր տարիքի երեխաների բնական վիճակն է, այդ պատճառով էլ դարձեք սենյակը հավաքելու համատեղ «ճամփորդության» մասնակիցը։ Այդպես ձեր խորհուրդներն ու խնդրանքներն ավելի հասկանալի կլինեն և կկատարվեն։
3. Կերպարներ ստեղծեք: Երեխան ինֆորմացիան ստանում է զգայարանների միջոցով, այսինքն նա պետք է շոշափի, տեսնի, վերապրի հույզերը։ Ավելի քիչ բառեր, ավելի շատ կերպարներ օգտագործեք։
4. Հեքիաթ հորինեք: Նույնիսկ եթե այնքան էլ երևակայություն չունեք, հիշեք տարբեր հեքիաթների կերպարներին, միացրեք դրանց պատմությունները, որտեղ նրանք այնպես կգործեն, ինչպես որ դուք ձեր երեխայից եք պահանջում։ երեխաները շատ լավ են հիշում և իրենց հետ համադրում հեքիաթային կերպարներին։
5. Արտահայտությունների տարբեր ձևեր հորինեք: Երեխայի կարճաժամկետ հիշողությունը կպահպանի ձեր ասած ինֆորմացիան առավելագույնը երեք օր։ Որպեսզի այն ավելի երկար մնա, պետք է մի քանի անգամ կրկնել, ընդ որում վառ, հուզական և պատկերավոր։
6. Հարգեք երեխային: Ինչպես և մեծերը, երեխաները նույնպես ուշադրության կարիք ունեն և ցանկանում են տեսնել խոսող ծնողի դեմքը, այլ ոչ՝ մեջքը։ այդ պատճառով էլ, հարգելով երեխաներին, կքանստեք նրանց հավասարվելու համար, նայեք երեխայի աչքերին, երբ խոսում եք նրա հետ։
7. Ընտրեք արտահայտությունները: Երբ բացատրում եք վարքի և անվտանգության կանոնները, ուշադրության կենտրոնացումը «չի կարելի» բառից փոխեք «կարելիի»։ Օրինակ, փոխանակ ասելու «չի կարելի փողոցը մենակն անցնել և կարմիր լույսի տակ», ասեք նրան. «կարելի է անցնել կանաչ լույսի տակ և մայրիկի հետ»։ Նա կպատկերացնի այդ տեսարանը և կհիշի։ Հուսով ենք, որ այս պարզ կանոնները կօգնեն ձեզ ընդհանուր լեզու գտնել երեխայի հետ ցանկացած հարցի շուրջ։