Շաքարն ու գլյուկոզայով հարուստ մթերքը շատ կարևոր են օրգանիզմի համար,քանի որ դրանք ապահովում են կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիայով,սակայն մարդիկ այնուամենայնիվ նորմայից շատ շաքար են օգտագործում՝չգիտակցելով,որ այն կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը:Շաքարի օրական չափաբաժինը որոշելը բավական բարդ է,քանի որ դա կախված է տվյալ մարդու վարած կենսակերպից:
Եթե առողջական խնդիրների հետևանքով լուրջ սահմանափակումներ չկան և մարդը հիմնականում վարում է նստակյաց կենսակերպ,ապա օրական կարելի է օգտագործել մոտ 60 գրամ շաքար:Սակայն հարկավոր է հաշվի առնել,որ այդ 60 գրամում ներառվում է ոչ միայն օգտագործվող շաքարավազը,այլև այն շաքարը,որը պարունակվում է հյութերի,քաղցրավենիքի և այլ մթերքի մեջ:Սա է պատճառը որ հարկավոր է շատ զգոն լինել և հետևել օրվա ընթացքում օգտագործվող շաքարի քանակությանը:
Եթե աշխատանքը կապված է ֆիզիկական ակտիվության հետ կամ մարդն ինտենսիվ մարզվում է,ապա օրական թույլատրելի շաքարի քանակությունը կարելի է ավելացնել դարձնելով 100 գրամ:Սա հավելյալ էներգիա կտա,ինչը շատ կարևոր է ֆիզիկական ակտիվության դեպքում,իսկ ավելորդ կալորիաները պարզապես կայրվեն ֆիզիկական աշխատանքի շնորհիվ:Որոշ դեպքերում շաքարը կարող էվտանգավոր լինել անգամ քիչ քանակությամբ օգտագործելու դեպքում:Օրինակ՝նյութափոխանակության խանգարումների դեպքում շաքարն առհասարակ հարկավոր է բացառել փոխարինելով այն արհետական քաղցրացուցիչներով,իսկ ավելորդ քաշի դեպքում այն հարկավոր է հնարավարինս սահմանափակել կամ ամբողջությամբ բացառել:
Շաքարի գործածության որոշակի սահմանափակումներ կախված են նաև մարդու տարիքից:Օրգանիզմի ծերացման հետ մեկտեղ սննդակարգը պետք է ավելի ու ավելի քիչ շաքար պարունակի, սակայն քաղցրացուցիչների չարաշահումը նույնպես չի խրախուսվում,քանի որ նման արհեստական նյութերն օգտակար չեն օրգանիզմի համար և կարող են մի շարք լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:Առողջական վիճակի վատթարացումցի խուսափելու համար տարեց մարդկանց մասնագետները խորհուրդ են տալիս նվազեցնել շաքարի գործածությունն ու օգտագործել մթերքն իր բնական համով: