Տեր իմ
օրհնիր լուսաբացն այս
օրհնիր օդն ու ջուրն այս
խնդրում եմ
օրհնիր աշխարհն այս
կյանքն այս
և մեզ այս կյանքի մեջ
շնորհակալ եմ մի կտոր հացի համար
երեկվա խաղաղ օրվա համար
սիրելու և սիրված լինելու համար
ընտանիքիս բարեկեցության համար
խնդրում եմ խաղաղ ու հանգիստ
օր պարգևիր
ինձ և հարազատներիս
և հեռու պահիր
չարիքից ու դավաճանությունից
Ամեն․