Ֆրանսիացիներն այս ուտեստի բոլոր բաղադրիչները նախապատրաստել են տանը, բայց պատրաստելու համար այն տարել են մոտակա հացի փուռ. այնտեղ կարտոֆիլը պատրաստել են ջեռոցում՝ հացի հետ միասին: Վստահեցնում ենք՝ տանը ջեռոցում պատրաստած «Բուլանժերը» կստացվի նույնքան լավը: Կարտոֆիլ «Բուլանժեր»:
Բաղադրիչներ
- 1. Կարտոֆիլ – 1 կգ
- 2. Սոխ – 2 հատ
- 3. Կարագ – 60 գ
- 4. Բանջարեղենի արգանակ – 200 մլ
- 5. Կաթ – 200 մլ
- 6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը 1. Մաքրել և շատ բարակ օղակաձև կտրատել կարտոֆիլը: Օղակաձև կտրատել նաև սոխը: Կարտոֆիլին աղ և պղպեղ ցանել: 2. Թխման համար նախատեսված տապակը պատել կարագով: 20 գրամը բավարար կլինի միջին տապակի համար: Շարել մեկ շարք կարտոֆիլ, հետո՝ սոխ, կրկնել մի քանի անգամ: 3. Հատկապես հավասարաչափ շարել կարտոֆիլի վերջին շարքը. այն պետք է շատ գեղեցիկ տեսք ունենա: Կարոտֆիլին ավելացնել տաք կաթի հետ խառնած տաք արգանակը: Խառնուրդը պետք է հասնի վերևի շերտին, բայց չծածկի այն: Մինչև ջեռոցը դնելը վերևի շերտի վրա հալեցրած կարագ լցնել: Տապակը ծածկել փայլաթիթեղով և կարտոֆիլը 40 րոպե եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում, հետո հանել փայլաթիթեղը, իջեցնել ջերմաստիճանը մինչև 180 աստիճան և թխել ևս 40 րոպե: