Դուք ևս կարող եք պատրաստել անհավանական նուտելլա տանը։ Պարզապես փորձեք այս բաղադրատոմսը

Երկար ժամանակ է, ինչ պատրաստում եմ նուտելլա տանը, որն ավելի համեղ է քան խանութից գնվածը, ավելի էժան և առողջարար։

Բաղադրությունը․

  • Կաթ — 1 բաժակ;
  • Ալյուր — 1,5 ճաշի գդալ;
  • Շաքարավազ — 1 բաժակ;
  • Կակաո — 2 ճաշի գդալ;
  • Կարագ — 1 ճաշի գդալ;
  • Մանրացրած ընկույզ — 3 ճաշի գդալ:

Ինչպե՞ս պատրաստել․

  • 1 Նախ եռացրեք կաթը կարագով։
  • 2 Առանձին տարայի մեջ խառնեք ալյուրը, շաքարավազը և կակաոն։
  • 3 Դանդաղ ավելացրեք ստացված խառնուրդը կաթին՝ անընդհատ խառնելով։
  • 4 Խառնուրդը պետք է թողնել ցածր կրակի վրա, 10-12 րոպե։
  • 5 Թողեք սառչի, ավելացրեք մանրացրած ընկույզը, և դրեք սառնարան։
  • Նախաճաշին կունենաք տանը պատրաստված նուտելլա։ Անպայման փորձեք այս բաղադրատոմսը։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика